Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լևոն Զուրաբյանն ուղարկում է «ջանդամի գյոռը»

Լևոն Զուրաբյանն ուղարկում է «ջանդամի գյոռը»
22.03.2017 | 17:49

«Ազգային ժողովի 70 տոկոսին պետք է ուղարկել այս դեպքերում, որ ասենք պատերազմ է, թող գնան կռիվ անեն, երեխեքին են ուղարկում»՝ Ստեփանավանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ստեփանավանցիներից մեկը:


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը առաջարկը կապեց ԱԺ ընտրությունների հետ: «Ժողովուրդ ջան, այդ հարցը կարող եք լուծել ապրիլի 2-ին, նրանց ուղարկել «ջանդամի գյոռը»: Վերջ, ձեր ձայնով: Դուք իմացեք, երբ տեր եք կանգնում ձեր ձայնին, ձեր ձայնը մեծ ուժ ունի: Ձեր ձայնն այն զինամթերքն է, որ եթե մեզ զինում եք, մենք կարողանում ենք կռվել, մեր պայքարը առաջ տանել, ձեր ձայնը այն ուժն է, որով կարելի է ձեր ասած էդ հղփացած պատգամավորներին ուղարկել «ջանդամի գյոռը»»,- նշեց նա, հորդորելով. «Եկեք, տեր կանգնեք ձեր ձայնին»:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ